-
23.11.2012|
11:52
Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին ընդհանրապես չի մասնակցում: Անհեթեթության, խելագարության վարկածին մոտ պատճառաբանությունները հասարակությունը կլլում է այնպես, ինչպես կլլում է հանգամանքը, որ կարող է և նա դառնալ նախագահի թեկնածու: Ինչպես ասում են` մեզ հասնում է: Էլ ավելի հասնում է հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Քոչարյանին, որոնք, եթե Ծառուկյանն առաջադրվի, ինչ-որ պահի հաստատ հայտնվելու են հարթակում և կանգնելու նրա աջ ու ձախ կողմերում:
-
22.11.2012|
16:34
Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները դեռ քննարկում են Քոչարյան-Աբրահամյան ինքնաթիռային հանդիպման դետալները: Ըստ նրանց, հանդիպումն իսկապես պլանավորված էր, և այնքան էլ այնպես չէր, որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ էր երկրից դուրս եկել:
-
22.11.2012|
16:30
Նոյեմբերի 22-ին քաղաքական քննարկումների շրջագծում ՀՅԴ-ի առաջարկով «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում կայացավ ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպումը:
-
22.11.2012|
16:20
«Հայաստանն այսօր ապրում է իր պատմության ամենաճգնաժամային պահը»,-«Ելակետ» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ:
-
21.11.2012|
18:02
«Դեկտեմբերը մեզ կարող է լրիվ այլ վիճակի բերել»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդիմադիր միասնական թեկնածուի հնարավորությունը դեռևս սպառված չհամարելով:
-
21.11.2012|
16:56
Նոյեմբերի 21-ին ՀԱԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով. 66-ի փոխարեն ներկա էր 44 պատգամավոր: Նիստին չմասնակցեցին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորները, ՀՀԿ-ից ներկա էին միայն երկու փոխնախագահները:
-
21.11.2012|
15:03
Հրանտ Բագրատյան, ՀՀ նախկին վարչապետ. «Բարեփոխումները չեն գնում, որովհետև սաղ թաղված են ստվերի մեջ, բոլորը բիզնեսներ ունեն»:
-
21.11.2012|
12:41
Դժվար չէր ենթադրել, որ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստը չի կայանա: Հիշեցնենք, որ նման առաջարկով հանդես էր եկել ՀԱԿ-ը` հավաքելով ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ խմբակցությունների 48 պատգամավորների ստորագրություն:
-
20.11.2012|
15:19
«Ես այստեղ հյուր եմ, փորձեք Ձեզ պահել տանտիրոջ պես: Երբ հյուրը խոսում է թույլ տվեք ավարտի: Տարրական կուլտուրա է»,- ԱԺ լսումների ընթացքում Նաիրա Զոհրաբյանին դիմելով, ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Իսկ ծագած բանավեճի թեման վերստին կալանավորների ինքնախեղմանն էր վերաբերում:
-
20.11.2012|
13:18
ԲՀԿ-ական հերթական նոու-հաուն գրանցեց իր դեֆոլտը: Մեկ հարց մնաց անպատասխան` գաղափարի (կներեք արտահայտությանս համար) հետևում կանգնածներն իսկապե՞ս կարծում էին, որ խորհրդարանական կառավարումը հենց «նա» է, որի կոշիկի քուղերը պետք է կապեին ընդդիմադիր կոչվածները, հագցնեին միասնական թեկնածուի պճեղին և ուղարկեին նախագահական ընտրությունների: